211652_close_icon
views-count6616 դիտում article-date 13:12 27-02-2017

Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների լարվածությունը խորը մտահոգության աղբյուր է Իրանի համար. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բախումների սրման կապակցությամբ հորդորել է Ադրբեջանին և Հայաստանի զսպվածություն ցուցաբերել: Հայտնում է [url=http://en.mehrnews.com/news/123859/Iran-invites-Azerbaijan-Armenia-to-show-restraint]mehrnews.com[/url]-ը: «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների լարվածությունը խորը մտահոգության աղբյուր է Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- ասել է խոսնակը: «Երկու կողմերն էլ պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որ վերականգնեն խաղաղությունը, և վեճերը կարգավորեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների և երկխոսության միջոցով»,- հայտարարել է Ղասեմին, հույս հայտնելով, որ ԼՂ հակամարտությանը վերջ դնելուն ներգրավված պատասխանատու միջազգային բոլոր կառույցներն ու մեխանիզմները իրագործում են իրենց պարտավորությունները: Վերջում, Ղասեմին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու նպատակով կողմերին աջակցություն տրամադրելու և համագործակցելու հարցերում:

Նմանատիպ նյութեր