211652_close_icon
views-count406909 դիտում article-date 12:46 27-02-2017

Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում 20-ամյա տղայի դաժան սպանությունից. սպանվածը նաև առաքիչ էր, հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի որոշմամբ Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի գլխավորությամբ ստեղծված քննչական խմբի քննիչները, ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խմբի ուղեկցությամբ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ Թլիկ գյուղ բերեցին առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 28/10 տան բնակիչ, 25-ամյա Վարդան Հովսեփյանին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սպանության վայրում քննչական բաժնի պետ Ա. Պետրոսյանի գլխավորությամբ մասնակցում է քննչական փորձարարության, որտեղ հայտնաբերվել է սպանված՝ Երևան քաղաքի Նոր նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի 6/34 հասցեի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանի դին։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև արնանման հետքերով դանակ, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է սպանվածին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն աշխատում էր Երևանում գործող «Կոպոլիվա» ընկերությունում՝ որպես առաքիչ, իսկ աշխատանքից հետո ավտոքմենան վարում էր որպես անհատ տաքսի։ Դատաբժիշկը հայտնել է արդեն, որ սպանվածը պարանոցի մասում ստացել է դանակի 4-ից ավելի հարված։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետ կասկածյալ Վ. Հովսեփյանը դին դուրս է շպրտել ավտոմեքենայից, որից հետո լրացուցիչ մեկ այլ հարված է հասցրել իր զոհին։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանները, Թալինի ոստիկանները, Արագածոտնի մարզի քննիչներն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ուղեկալի ծառայողների հետ մեծ աշխատանք են կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ՝ անգամ օգտագործելով շներ, և եթե տաք հետքերով չբացահայտեին հանցագործությունը ու չհայտնաբերեին կասկածյալ Վ. Հովսեփյանին, ում վրա, ի դեպ, կան հետքեր, ապա, չի բացառվում, որ նա հեռանար հանցանքի վայրից և հանցագործությունը, եթե բացահայտվեր էլ, ապա՝ մեծ դժվարությամբ։ Ինչպես ավելի վաղ Արագածոտնի մարզից [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/26/1060005/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 26-ին, դաժան սպանություն էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ ձնակույտում հայտնված Mercedes կա, իսկ մեքենայից քիչ այն կողմ տղամարդու դի կա։ Նշված վայր էր ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները Mercedes մակնիշի 35 DX 790 համարանիշի ավտոմեքենայի մոտ հայտնաբերել էին պարանոցը կտրած տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել էր դանակի մի քանի հարվածներից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Կառլեն Գրիգորյանն էր, ով ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։ Նույն պահին մարզի ոստիկանապետի, Թալինի ոստիկանապետի, մարզի քննչական վարչության պետի, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների հետ մի քանի ժամ մոտ 5 կմ շառավղով սկսվել էին որոնողական աշխատանքներ։ Արդյունքում՝ ժամերի ընթացքում նշված սպանությունը կատարելու կասկածանքով Թալինի ոստիկանություն բերման էին ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ, ժամանակավորապես Երևանում բնակվող 25-ամյա Վահան Հովսեփյանին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Լենինգրադյան փողոցում նստել էր նշված տաքսին և պատվիրել ուղևորություն՝ դեպի Գյումրի։ Արդեն նշված հատվածում ճիվաղը դանակի մի քանի հարվածներով կտրել էր երիտասարդի պարանոցը, որից հետո դին տեղափոխել էր ավտոմեքենայի հետնամաս և փորձել այդ ավտոմեքենայով սպանության վայրից ճողոպրել, ինչը նրան չէր հաջողվել և հայտնվել էր ձնակույտի մեջ ու հետո մեքենան թողնելով՝ դիմել էր փախուստի։ [b]20-ամյա տղայյի սպանության կասկածանքով ձերբակալված՝ 25-ամյա Վարդան Հովսեփյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0919774001488206217226704.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր