211652_close_icon
views-count27051 դիտում article-date 11:10 27-02-2017

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Opel-ը, բախվելով արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել է, 1 ժամից ավելի է՝ սպասում են «մեծն» ՃՈ հետաքննիչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում Opel մակնիշի 34 ՏR 380 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ։ Opel-ի վարորդը, ով բնակվում է Գյումրիում, ասում էր, որ մեկ այլ «Ջիպ» վթարային իրավիճակ է ստեղծել իր համար՝ դուրս գալով հանդիպակաց գոտի, և բախումից խուսափելու համար ինքը թեքել է մեքենայի ուղղությունը, ինչից հետո բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել, իսկ վթարային իրավիճակ ստեղծած «Ջիպը», իրեն թողնելով անօգնական, հեռացել է վթարի վայրից։ 1 ժամ է՝ սպասում են, որպեսզի ժամանի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչը, սակայն մինչև այս պահը «մեծն» հետաքննիչը չկա, իսկ ՃՈ աշխատակիցները ստիպված հսկողություն են իրականացնում, որպեսզի խցանում տեղի չունենա։ Ոստիկանությունը պարզում է Opel-ի և «Ջիպ»-ի վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր