211652_close_icon
views-count3053 դիտում article-date 14:56 27-02-2017

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 80-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ալբերտ Մկրտչյանին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Այն ֆիլմերը, որոնց ռեժիսորը, սցենարի հեղինակը Դուք եք, աչքի են ընկնում յուրահատուկ լուծումներով, նուրբ հոգեբանությամբ ու դերասանական տպավորիչ կազմով եւ հանդիսատեսի կողմից գնահատվում են արժանիորեն: Դրանք գալիս են մարդկանցից եւ գնում դեպի մարդիկ, ծնվել են զգացմունքներից ու զգացմունքներ են առաջացնում, սերմանում են սեր գեղեցիկի ու արվեստի հանդեպ: «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»-ը, «Խոշոր շահում»-ը եւ մյուս իսկապես մնայուն ֆիլմերը դիտել են ու շարունակում են դիտել բազմաթիվ մարդիկ՝ անկախ տարիքից»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք:

Նմանատիպ նյութեր