211652_close_icon
views-count24061 դիտում article-date 23:30 26-02-2017

Երկրաշարժը ավերեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը․ Պատմության այս օրը

1513 - երկրաշարժը ավերեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։ 1802 - ծնվել է Գաբրիել Պատկանյանը,հայ բանաստեղծ, արձակագիր, պատմաբան, մանկավարժ, գրական-հասարակական գործիչ (մահ. 1889 թ.)։ 1802 - ծնվել է Վիկտոր Հյուգոն, ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ (մահ. 1885 թ.) 1815 - Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախչում է այնտեղից։ 1848 - Ֆրանսիայում վերացվում են ազնվական տիտղոսները։ 1896 - Անտուան Անրի Բեքերելը հայտնաբերում է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա, նրա անունով է ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։ 1917 - Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվում է առաջին ջազային սկավառակը։ 1986 - Միխայիլ Գորբաչովը հայտարարում է ԽՍՀՄ-ում «Արագացման» («Ускорение») գործընթացը։ 1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցավ Խոջալուի արյունահեղությունը։

Նմանատիպ նյութեր