211652_close_icon
views-count7621 դիտում article-date 19:32 26-02-2017

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում թույլ տալ զոհվածների դիերի տարհանումը

Ղարաբաղյան հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) կոչ են արել շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում եւ թույլ տալ զոհվածների մարմինների տարհանումը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը: «Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարություններից, նաեւ այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձան փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կոպիտ խախտում է եղել, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի: Որոշ մարմիններ մնում են չեզոք գոտում: Կողմերը իրար են մեղադրում հարձակման փորձի մեջ: Համանախագահները կոչ են անում կողմերին՝ շփման գծին մոտեցված ծանր զինտեխնիկան պահել իրենց այժմյան դիրքերում և ապահովել զոհվածների մարմինների տարհանումը, ինչպես պայմանավորվել են նախօրեին՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ Համանախագահները նաև կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց պարտավորվածությունների մասին»։ Նյութի աղբյուրը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություն

Նմանատիպ նյութեր