211652_close_icon
views-count2872 դիտում article-date 12:53 26-02-2017

Նանտում բողոքի ցույց է կազմակերպվել Մարին Լե Պենի դեմ. տուժել է 13 ոստիկան

Ֆրանսիայի Նանտ քաղաքում բողոքի ցույց է կազմակերպվել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի ժամանման կապակցությամբ: Այս մասին հայտնում է [url=https://www.afp.com/fr/infos/334/nantes-heurts-en-marge-dune-manifestation-contre-la-venue-de-le-pen]afp[/url]-ն: Նախագահի թեկնածու Մարին Լե Պենը ժամանել է Նանտ՝ քարոզարշավի նպատակով: «Ազգային ճակատի» առաջնորդը նախատեսում էր Նանտում անցկացնել բազմամարդ հանրահավաք: Մոտ երկու հազար մարդ է մասնակցել նրա դեմ կազմակերպված բողոքի ցույցին: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «մոլոտովի կոկտեյլներ» են նետել: Ցույցի մասնակիցները կոտրել են մի շարք խանութների ցուցափեղկերը: Ոստիկանությունը կիրառել է արցույքաբեր գազ: Նախնական տվյալներով անկարգությունների արդյունքում տուժել են ոստիկանության 13 աշխատակից, ձերբակալվել է 4 ցուցարար: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը նշանակվել է ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: Վերջին սոցհարցումների տվյալներով առաջատարը Մարին Լե Պենն է:

Նմանատիպ նյութեր