211652_close_icon
views-count3719 դիտում article-date 12:08 26-02-2017

Մաշտոցի պողոտայով դեպի Ազատության հրապարակ երթը կմեկնարկի Ս. Պատարագից հետո

Բուն Բարեկենդանի առթիվ այսօր Սուրբ Պատարագի ավարտին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները նախաձեռնել են տոնախմբություն, որը քայլերթով կմեկնարկի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակից: Երթի մասնակիցները դիմակներով, դհոլահարների, ձիակառքի ու հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, երգուպարով Մաշտոց պողոտայով կքայլեն դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ տոնախմբությամբ կնշվի Բուն Բարեկենդանը: Թեմի երիտասարդաց միությունների անդամները տոնին բնորոշ ուտելիքներ կհյուրասիրեն, կկազմակերպեն ազգային խաղերի մրցույթներ: Տոնախմբությանը կմասնակցեն Երևանի վարչական շրջանների պարի ու դհոլահարների, ազգագրական երգի-պարի, թատերական խմբերը, երիտասարդաց միությունները, ուսանողներ ու եկեղեցական համայնքների անդամներ:

Նմանատիպ նյութեր