211652_close_icon
views-count8716 դիտում article-date 10:28 26-02-2017

ԱՄՆ Նոր Օրլեան քաղաքում ավտոմեքենան 100 կմ/ժ արագությամբ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. կա 28 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում ավտոմեքենան 100 կմ/ժ արագությամբ մխրճվել է եկեղեցական տոնի կապակցությամբ հավաքված մարդկանց ամբոխի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ նախնական տեղեկությունների ՝ 28 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Որոշ ԶԼՄ-ներ հայտարարում են 50 վիրավորի մասին: Վիրավորների մեջ կա 3 տարեկան երեխա և ոստիկանության աշխատակից: Տեղի իշխանությունները բացառում են ահաբեկչության վարկածը, իսկ ավտոմեքենայի 20-ամյա վարորդը, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ՝ ձերբակալված է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր