211652_close_icon
views-count31223 դիտում article-date 09:23 26-02-2017

Լոռու մարզում ամուսինները Opel-ով բախվել են էլեկտրասյանը և գլխիվայր շրջվել. էլեկտրասյունը տապալվել է. մի քանի ժամ 2 գյուղ հոսանքազրկվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 2- րդ թաղամասի բնակիչ, 50-ամյա Արայիկ Արմենակյանը, իր վարած Opel մակնիշի 34 DA 618 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի- Վրաստանի սահման ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանն ու այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տապալվել է էլեկտրասյունը, ինչի հետևանքով եղել է կարճ միացում և մոտ 4 ժամ հոսանքազրկվել են Քարկոփ համայնքն ու Շնող գյուղը։ Վթարի հետևանքով վարորդ Ա. Արմենակյանն ու իր ուղևորուհի՝ Անժելա Արմենակյանը ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն են գործել Լոռու մարզի Թումանյանի էլցանցեր ընկերության աշխատակիցները, ովքեր արագորեն վերականգնել են տապալված էլեկտրասյունն ու ժամը 20։00-ի դրությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է նաև քննչական խումբը՝ ավագ քննիչ Արարատ Ուլիխանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը եղել են ամուսիններ, ովքեր մեկնելիս են եղել Ռուսաստանի Դաշնություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր