211652_close_icon
views-count7544 դիտում article-date 23:52 25-02-2017

Ժամը 23։00-ի դրությամբ փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածները: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Մասիսից Արտաշատ ավտոճանապարհին, Արմավիրի մարզում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: *** Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Նմանատիպ նյութեր