211652_close_icon
views-count13830 դիտում article-date 20:56 25-02-2017

Արթուր Ալեքսանյանին եւ Հենրիխ Մխիթարյանին շնորհել են «Հայկյան» մրցանակ. ՖՈՏՈՇԱՐՔ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Հայկյան 2016» մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա այս միջոցառումը բացահայտում, արժևորում և գնահատում է երիտասարդական ոլորտի լավագույն նախաձեռնությունները, իրենց գործունեությամբ աչքի ընկած կառույցներին և անձանց։ Այս տարի «Հայկյանը» նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։ Ի դեպ, երեկոյի հանդիսավարներից մեկը հենց ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, ով վերջերս է զորացրվել։ Ավանդական անվանակարգերից բացի, շնորհվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաև 2016 թվականին ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար, Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայկական սպորտի հանրահռչակման համար: «Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաև 2016 թվականին ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին մրցանակի համար, նշել է, որ միշտ պատրաստ է Հայաստանի պատիվը բարձր պահել։ Տեսաուղերձով ներկաներին է դիմել Հենրիխ Մխիթարյանը։ Նա երիտասարդներին մաղթել է նպատակների իրականացում, ինչը հնարավոր է աշխատասիրության շնորհիվ։ Նա նաև կոչ է արել երիտասարդներին գտնել իրենց երազանքները իրագործելու ճանապարհները, անկախ դժվարություններից և խոչընդոտներից։ «Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։ Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորել է ավանդական դարձած այս նախաձեռնությունը և մաղթել հետագա հաջողություններ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր