211652_close_icon
views-count53666 դիտում article-date 20:39 25-02-2017

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արմավիրի ոստիկանության ծառայողները բացահայտել են Արմավիրի քաղաքապետարանի և մի քանի բնակարանային գողության դեպքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Հարություն Սրեյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, ՀՀ քր.օրի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արմավիր քաղաքի բնակիչներ, 28-ամյա Արման Գալստյանի և 29-ամյա Գրիգոր Խաչատրյանի նկատմամբ։ Վերջիններս կասկածվում են 2015 թվականի մարտի 10-ին Արմավիրի քաղաքապետարանից կատարած գողության մեջ։ Այդ օրը նրանք ապօրինի ներս են մտել քաղաքապետարան և սպասարկման և գանձման բաժնի չհրկիզվող պահարանից հափշտակել 106.000 դրամ, 50 ԱՄՆ դոլար և համակարգիչ։ Պարզվել է նաև, որ նրանցից մեկն էլ Արմավիր քաղաքում կատարել է մի քանի բնակարանային գողություններ։ Գողացված իրերի մի մասը հայտնաբերվել է։ Քննիչի որոշմամբ նշված անձինք ձերբակալվել են և օրենքով սահմանված ձերբակալման պահը լրանալուց հետո չի բացառվում, որ քննիչը միջնորդությամբ դիմի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ պահանջելով որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանք։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր