211652_close_icon
views-count44763 դիտում article-date 18:50 25-02-2017

Ադրբեջանական զոհերի թվում են հետախուզության պետ, հրամանատար. Նոր տեսագրություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ ա/ հակառակորդի կողմից ականազերծման <<ՏՐՈՊԱ>> տիպի տեխնիկայի կիրառումը բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր