211652_close_icon
views-count5743 դիտում article-date 18:38 25-02-2017

Բազար Բլոտի Հայաստանի բաց առաջնությունը շարունակվում է. առջևում եզրափակիչ փուլն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Բազար Բլոտի առաջնության նախնական փուլը տեղի ունեցավ անցած շաբաթ «Կովկաս» ռեստորանային համալիրում: Մասնակիցների թիվն աննախադեպ էր Հայաստանի, ինչու չէ, նաև աշխարհի մասշտաբով: Բլոտի ամենամեծ մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումներից պարզվեցին հաղթող այն 32 զույգերը, որոնք իրավունք ստացան հանդես գալ եզրափակիչ փուլին: Վիվառո Բլոտը Բլոտ Քլաբի հետ համատեղ կազմակերպած այս խոշոր մրցաշարի մրցանակային ֆոնդը սահմանել է 3 միլիոն դրամ: Նախնական օնլայն մրցաշարերի փուլերը և կենդանի մրցումների կիսաեզրափակիչը հաղթահարած մասնակիցները կրկին հավաքվելու են «Կովկաս» ռեստորանային համալիրում փետրվարի 26-ին: Եզրափակիչ խաղերը կմեկնարկեն ժամը 14:00-ին: Բոլոր 64 մասնակիցներն արդեն մրցանակային ֆոնդից կստանան իրենց դրամական պարգևները: Մրցանակային ֆոնդը զույգերի միջև կբաշխվի հետևյալ սկզբունքով՝ 1-ին տեղ` 1.000.000 դրամ 2-րդ տեղ` 400.000 դրամ 3-րդ տեղ` 300.000 դրամ 4-րդ տեղ` 100.000 դրամ 5-8-րդ տեղեր` 80.000 դրամ 9-16-րդ տեղեր` 50.000 դրամ 17-32-րդ տեղեր` 30.000 դրամ: Վիվառո Բլոտը Վիվառո Բլոտը բացի օնլայն խաղերից, մեծ ուշադրություն է դարձնում նաև կենդանի մրցաշարերի կազմակերպմանը: Այս անգամ տեղի է ունենալու խոշոր ու մեծամասշտաբ միջացառում: Վիվառո Բլոտը և Բլոտ Քլաբը համատեղ անցկացնելու են Բազար Բլոտի ամենամեծ, և նախադեպը չունեցող մրցաշարը Հայաստանում: Հայաստանի Բազար Բլոտի Բաց առաջնությունը մեկնարկելու է փետրվարի 17-ին, «Կովկաս» ռեստորանային համալիրում (Արշակունիների սրահ): Իսկ եզրափակիչ փուլն անցկացվելու է փետրվարի 26-ին: Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն մոտ 1000 բլոտի սիրահար, ինչը ռեկորդային թիվ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի մասշտաբով: Մրցանակային ֆոնդը սահմանվել է 3.000.000 դրամ: Հիշեցնենք, որ առաջնությանը մասնակցելու ուղեգրերը խաղարկվել են Վիվառո Բլոտի և Բլոտ Քլաբի կազմակերպած մրցաշարերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր