211652_close_icon
views-count83823 դիտում article-date 15:11 25-02-2017

Ավտովթար՝ Արմավիրում. ժամկետային զինծառայողը Priora-ով բախվել է հաստաբուն ծառին. մեքենան վերածվել է մոխրակույտի, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոց 40Ա շենքում հաշվառված 19-ամյա Ռոման Հարությունյանը իր վարած ВАЗ 217030 մակնիշի 35 CN 730 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 27 շենքի դիմաց գտնվող ծառին։ Ինչպես Արմավիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ռ. Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևան։ Բախման հետանքով մեքենայում առաջացել է հրդեհ և այն գրեթե ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մնացական Խաչատրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Ս. Էվինյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ռ. Հարությունյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։ Նա օրինական եկել էր կարճաժամկետ արձակուրդ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր