211652_close_icon
views-count4067 դիտում article-date 14:45 25-02-2017

ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղեկացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունը ԼՂՀ-ի հետ շփման գծում Ադրբեջանի նախաձեռնած հարձակման փորձիկ մասին իրազեկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում։ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/25/1059859/]Հիշեցնենք[/url], որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի հակադիվերսիոն գործողության արդյունքում հակառակորդը տվել է առնվազն երկու զոհ, որոնց մարմինները գտնվում են չեզոք գոտում: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Նմանատիպ նյութեր