211652_close_icon
views-count41617 դիտում article-date 12:07 25-02-2017

Քույրը պնդում է, որ եղբոր մահվան մեղավորները «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկներն են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 23-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն է դիմել Վանաձոր քաղաքի Զաքարյան 8 շենքի բնակիչ Մագդալինա Դադյանը և հայտնել, որ իր եղբայրը՝ Արսեն Դադյանը, Նորք Մարաշ բժշկական կենտրոնում մահացել է։ Նա հայտնել է, որ եղբոր մահվան մեջ մեղադրում է բուժանձնակազմի աշխատակիցներին, ովքեր իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են ոչ պատշաճ և դրսևորել անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով էլ եղբայրը՝ Ա. Դադյանը, մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատախազությունից բողոքն ուղարկվել է ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժին, որտեղ հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր