211652_close_icon
views-count26897 դիտում article-date 11:26 25-02-2017

Լոռու մարզպետի կարգադրությամբ՝ վերջապես սկսվեցին Ուրասար-Կաթնաղբյուր ճանապարհը բացելու աշխատանքները. գյուղացիներն առաջարկում են իրենց լուծումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 24-ին, կեսօրից Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կարգադրությամբ Լոռու մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանի և Լոռու ճանշինի պետ Սեյրան Դարբինյանի գլխավորությամբ սկսել են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհից հեռացնել մարդաբոյ ձյունը, որը լցվել է ուժեղ բքի պատճառով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղանակն արևային է, սակայն սաստիկ բուքը չի դադարում, և ճանապարհը բացելուց որոշ ժամանակ անց բուքը կրկին փակում է այն։ Աշխատանքները կատարվել են մինչև ուշ գիշեր և վերսկսվել առավոտան ժամը 6-ից։ Այս պահին էլ շարունակվում են աշխատանքները։ Գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ ինչքան էլ ճանապարհը բացեն, միևնույն է, դա հարցի վերջնական լուծում չի և առաջարկում են ճիշտ լուծում, մասնավորապես, դեռ ԽՍՀՄ տարիներին ճանապարհներին եղել են խաչաձև փայտե արգելապատնեշներ, ինչը պաշտպանում էր, որպեսզի բքի բերած ձյունը չլցվի ճանապարհներին. «Եթե ցանկություն ունենան, ամառը կարող են ԽՍՀմ տարիներին կատարված հին ու բարի այս ավանդույթը վերականգնել և տեղադրեն այդ պաշտպանիչ խաչաձև փայտերը»։ Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են նաև գյուղացիները, ովքեր մինչև մարզպետի «հրովարտակների» ժամանումը, իրենք էին քանի օր պայքարում ճանապարհը բացելու ուղղությամբ՝ օգտագործելով իրենց անձնական տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատարներ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր