211652_close_icon
views-count2586 դիտում article-date 16:16 25-02-2017

Հյուսիսային Կորեան շրջանցում է պատժամիջոցները արտասահմանյան որոշ ընկերությունների միջոցով. ՄԱԿ

Հյուսիսային Կորեան շրջանցում է միջազգային պատժամիջոցները արտասահմանյան մի շարք ընկերությունների միջոցով։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ի տարածած զեկույցում, գրում է Reuters-ը։ «Մի շարք բանկեր ու անձինք շարունակում են իրենց գործունեությունը՝ օգտագործելով որոշ գործակալների, ովքեր շատ լավ տիրապետում են գումարային, մարդկային ու ապրանքային, այդ թվում՝ զենքի տեղափոխման հարցերը կարգավորելու տեխնիկային»,-ասված է զեկույցում։ Որպես օրինակ՝ նշվում է, որ Փհենյանը զենքի առևտրով է զբաղվում Էրիտրեայի հետ։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ ԱԽ-ի կողմից խիստ պատժամիջոցներ են կիրառվում՝ կապված վերջինիս կողմից միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնելու հետ։

Նմանատիպ նյութեր