211652_close_icon
views-count2443 դիտում article-date 15:24 25-02-2017

ԱՄՆ-ի Արքանզաս նահանգի դատարանը թույլատրել է վերականգնել մահապատիժների կիրառումը

ԱՄՆ Արքանզաս նահանգի գերագույն դատարանը թույլ է տվել կրկին մահապատիժներ կիրառել, հայտնում է Associated Press-ը։ Վերջին անգամ մահապատիժ կիրառվել էր այդ նաանգում 12 տարի առաջ։ Դատարանը հրաժարվել է վերանայել մահվան դատապարտվածների փաստաբանների հայցերը, ինչից հետո գլխավոր դատախազը դիմել է նահանգապետին՝ նշանակել դատավճիռներն ի կատար ածելու օրերը։ Այդուհանդերձ, նահանգում դեռևս չկան համապատասխան ներարկիչ նյութեր, սակայն ծրագրվում է, որքան հնարավոր է, շուտ լուծել այդ հարցը։ Ներկա պահին մահվան իրականացմանն է սպասում 34 դատապարտյալ։

Նմանատիպ նյութեր