211652_close_icon
views-count56744 դիտում article-date 10:25 25-02-2017

Հակառակորդը գիշերը դիվերսիայի 2 փորձ է արել և առնվազն 2 զոհ տալով՝ հետ շպրտվել. ԼՂՀ ՊՆ

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկա ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողության փորձեր, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի հակադիվերսիոն գործողության արդյունքում հակառակորդը տվել է առնվազն երկու զոհ, որոնց մարմինները գտնվում են չեզոք գոտում: ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Ավելացնենք նաեւ, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունները հետեւանք են վերջին շրջանում հակառակորդ երկրի քարոզչամեքենայի կողմից առաջնագծում իբր թե արցախյան ուժերի դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ անընդհատ տարածվող ապատեղեկատվության, որով էլ թշնամին հող է նախապատրաստել իր հետագա սադրանքների համար: Բացի դիվերսիոն գործողության փորձերից փետրվարի 24-ին եւ լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը, ականանետերից, հրանոթներից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 860 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում հակառակորդը 60, 82 ու 120 միլիմետրանոց ականանետերի եւ Դ-44 տիպի հրանոթների կիրառմամբ, ընդհանուր առմամբ, արձակել է 169 արկ: ՊԲ համապատասխան կառույցների կողմից տրամադրված հավաստի տվյալների համաձայն՝ արեւելյան ուղղությամբ նկատվել է հակառակորդի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով անցել են կազմակերպված պաշտպանության եւ պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքի տալ արժանի պատասխան: [img]http://shamshyan.com/ups/images/0592746001488003892158186.jpg[/img]

Նմանատիպ նյութեր