211652_close_icon
views-count4024 դիտում article-date 14:17 25-02-2017

Հայտնի է Ռուսաստան Թուրքիայի նախագահի այցի օրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա կայցելի մարտի 9-10-ին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քրտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Կրեմլում տեղի կունենան բանակցություններ՝ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ «Այո, ժամկետը համաձայնեցված է։ Ես հաստատում եմ»,-ասել է Պեսկովը։ Փետրվարի 9-ին Էրդողանի ու Պուտինի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի ժամանակ քննարկվել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն ուժեղացնելու ուղիները, իսկ մարտին տեղի կունենա ՌԴ-Թուրքիա համագործակցության խորհիդի նիստը։

Նմանատիպ նյութեր