211652_close_icon
views-count2591 դիտում article-date 14:58 25-02-2017

Խոշոր հրդեհ՝ Չինաստանի հյուրանոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի Ցզյանսի նահանգում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված խոշոր հրդեհը 3 մարդու կյանք է խլել։ Եվս 14 հոգի ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը։ Դեպքը տեղի է ունեցել Նանչին քաղաքում։ Հրդեհը բռնկվել է հյուրանոցի 2-րդ հարկում, վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ։ Հրդեհի ժամանակ շենքում արգելափակված մարդիկ են եղել։ Փրկարարները հայտնել են, որ աշխատանքներին մասնակցել է 160-ից ավելի մարդ։ Ներգրավված է եղել 19 մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է, սակայն շենքում որոնում են մարդկանց։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր