211652_close_icon
views-count58081 դիտում article-date 22:32 24-02-2017

Նոր մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած մոր և որդու սպանությունից. ձերբակալվել է 38-ամյա կինը, ով ականատես է եղել դաժան սպանությանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրաչ Առաքելյանի որոշմամբ ձերբակալվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 38-ամյա Անժելա Ենոքյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է 2016 թ.-ի հունիսի 17-ին մայր և որդի՝ Սերիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանությանը ականատես լինելու մեջ: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 128-րդ հոդվածի և 334 հոդվածի 1-ին մասերի հատկանիշով: Այն է՝ անհրաժեշտ օգնություն ցույց չտալը և հանցագործության պարտակումը, դրա մասին համապատասխան մարմիններին չհայտնելը, ինչպես նաև նա կասկածվում է հանցագործության հետքերը մաքրելու մեջ, ինչը հանգեցրել է նրան, որ նա թաքցրել է ծանր հանցագործությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայր և որդու սպանությունները կատարելու կասկածանքով կա կալանավորված և Շիրակի մարզի քննչական վարչությունում այդ փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է և չի բացառվում, որ քննչական բաժինը միջնորդությամբ դիմի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի խափանման միջոց կիրառի Ա. Ենոքյանի նկատմամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր