211652_close_icon
views-count10792 դիտում article-date 21:57 24-02-2017

Խուան Մատա. Պոգբան որ Մեսին է, ոչ` Ռոնալդուն

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան նշել է, որ կիսապաշտպան Պոլ Պոգբայից չպետք է ակնկալել նույնպիսի արդյունավետություն, ինչպիսին` հարձակվողներ Լիոնել Մեսիից և Կրիշտիանու Ռոնալդուից: «Կարող եմ ասել, որ դա հեշտ գործ չէ: Երբ մեծ տրանսֆեր է իրականացվում, և ակնկալիքները մեծ են, երբեմն մարդիկ իրականության զգացումը կորցնում են: Մենք մեքենաներ չենք: Պոգբան` նույնպես: Միայն Մեսին և Ռոնալդուն կարող են յուրաքանչյուր խաղում գոլ խփել: Նման խաղացողներ այլևս չկան», ասել է Մատան: Նշենք, որ ԱՊԼ-ի 24 խաղում Պոգբան դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր