211652_close_icon
views-count2751 դիտում article-date 22:12 24-02-2017

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները

Փետրվարի 24-ին, ժամը 14:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի թիվ 8 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները (մոտ 10 գ.մ): *** Փետրվարի 24-ին, ժամը 13:43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բակունց փողոցի թիվ 4 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները (մոտ 4 գմ): *** Փետրվարի 24-ին, ժամը 16:32-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 87 շենքի տանիքից, ձնահոսքի հետևանքով, երկաթյա ամրաններ են պոկվել և կախվել, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են տանիքից կախված երկաթյա ամրանները (մոտ 30 գմ): *** Փետրվարի 24-ին, ժամը 13:09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մարզպետարանի մոտակա մալուխներից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները կենտրոնական հրապարակի թիվ 7 հասցեում հեռացրել են սարցալեզվակները (մոտ 2 գմ): *** Փետրվարի 24-ին, ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի 26-րդ փողոցի թիվ 13 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարար¬ների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տանիքից հեռացրել են սառցալեզվակները (մոտ 6 գ.մ): *** Փետրվարի 24-ին, ժամը 10:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ հրշեջ ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները (մոտ 50 գմ):

Նմանատիպ նյութեր