211652_close_icon
views-count2255 դիտում article-date 22:24 24-02-2017

Գողություն թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում

Փետրվարի 23-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15-ին, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում 1987 թ. ծնված Աննա Թ.-ի պայուսակից գողացել է բջջային հեռախոս: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր