211652_close_icon
views-count33423 դիտում article-date 20:50 24-02-2017

ՌԴ Նովգորոդի հիվանդանոցում հարբած տղամարդը դաժան ծեծի է ենթարկել բժշկական անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Նովգորոդ քաղաքի հիվանդանոցում հարբած տղամարդը դաժան ծեծի է ենթարկել բժշկական անձնակազմին, ինչի հետևանքով 3 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Տղամարդը բժշկի է դիմել հիվանդանոց՝ մինչ այդ սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով, ինչի հետևանքով նա դեմքի վնասվածքներ էր ստացել: Սակայն այստեղ նույնպես շարունակել է ագրեսիվ դրսևորել իրեն: Սկզբից նա ծեծի է ենթարկել անվտանգության տարեց աշխատակցին: Այնուհետև՝ բուժքույրին և սանիտարուհուն: Ստացած հարվածներից բուժքույրը ուղեղի ցնցում է ստացել, իսկ սանիտարուհին՝ գանգի բազմաթիվ կոտրվածքներ: Վերջինս այսօր՝ փետրվարի 24-ին, վիրահատության կենթարկվի: Ըստ տեղի ոստիկանության ներկայացուցչի՝ տղամարդը ձերբակալվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր