211652_close_icon
views-count4472 դիտում article-date 22:02 24-02-2017

Սումգայիթյան ողբերգության տարելիցի շրջանակներում Արցախին նվիրված գրքի շնորհանդես է կայացել Փարիզում

Սումգայիթյան ողբերգության տարելիցի շրջանակներում փետրվարի 22-ին Փարիզի Ազգային ժողովի սրահում կայացավ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի կողմից հրատարակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաբերյալ 15 հարց 15 պատասխան» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քաղաքապետներ, պատգամավորներ, Ֆրանսիա-Արցախ բարեկամակաման շրջանակի անդամներ, լրագրողներ: Դեսպան Չիտեչյանն իր ելույթում, անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության 15-ամյա տարելիցին և Ադրբեջանի կողմից սումգայիթյան ոճրագործների արդարացմանը, ընդգծեց հայատյացության պետական քաղաքականության պայմաններում Արցախի ժողովրդի պայքարի և ազատ ապրելու որոշման արդարացիությունը: Ելույթ ունեցան նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ, պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ովքեր անդրադարձան Արցախի ժողովրդի հերոսական պայքարին, նրա ինքնորոշման իրավունքի իրացմանը, կայացած և ժողովրդավար պետության ստեղծման գործընթացին:

Նմանատիպ նյութեր