211652_close_icon
views-count2371 դիտում article-date 19:44 24-02-2017

ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության միջև փետրվարի 24-ին ստորագրվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության և ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագիրը: Կառավարության անունից հուշագիրը ստորագրելու լիազորությունը տրվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Հուշագիրը ստորագրեցին նախարար Վահան Մարտիրոսյանն ու «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը: Փաստաթղթի համաձայն` պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում կստեղծվեն ներկայացուցչություններ, որոնք կնպաստեն երկրի տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, ՏՀՏ ոլորտի արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակի ապահովմանը: Հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցնում ՏՀՏ ոլորտում, այն տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է, այս հուշագիրը կնպաստի Հայաստանի` միջազգային հարթակներին առավել արդյունավետ ինտեգրվելուն, ինչպես նաև ներդրումների խթանմանը: Ներկայացուցչական գրասենյակների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ՀՀ կառավարությունը, հնարավորության սահմաններում, անհատույց կտրամադրի գրասենյակային տարածք օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատներում և հյուպատոսական հիմնարկներում: Ընկերությունն էլ իր հերթին պարտավորվում է ապահովել ներկայացուցչական գրասենյակների աշխատակիցների աշխատավարձի, վերապատրաստման, տեխնիկական հագեցվածության և այլ ընթացիկ ծախսերը ամբողջ ծավալով: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մոտ 3 մլն դոլարի ներդրում մասնավորի կողմից: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր