211652_close_icon
views-count32944 դիտում article-date 16:07 24-02-2017

Արտակարգ իրավիճակը շարունակվում է Ուրասար-Կաթնաղբյուր մի քանի կիլոմետրանոց ճանապարհին. մարդիկ ավտոմեքենաներով մնացել են ձնաբքի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, արտակարգ իրավիճակը շարունակում է պահպանվել Լոռու մարզի Ուրասար-Կաթնաղբյուր գյուղամիջյան ճանապարհին։ Բազմաթիվ անգամ թե էլեկտրոնային լրատվամիջոցներով և թե հեռուստատեսությամբ բարձրաձայնել ենք գյուղացիների բողոքը, որ Լոռու մարզպետարանի համապատասխան ծառայությունների չինովնիկները չեն փորձում նշված գյուղերի բնակիչներին օգնության ձեռք մեկնել։ Նրանց միակ խնդրանքն այն է, որ պատկան մարմինները հատուկ տեխնիկաների միջոցով գյուղերի ճանապարհից հեռացնեն մարդաբոյ ձյունը։ Ճանապարհի փակման պատճառով 2 գյուղերն են կտրվել են արտաքին աշխարհից։ Գյուղացիներն իրենց ուժերով են բահերով հեռացնում ճանապարհին կուտակված ձյունը, որը բերել-լցրել է ուժեղ բուքը։ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հունվարին հանձնարարեց և ճանապարհը մասամբ բացվեց, սակայն հետո մարզպետարանի այդ վայ-չինովնիկներն իրենց միսիան ավարտած համարեցին ու նորից գյուղի ճանապարհը վերածվեց «Սոդոմ-Գոմոր»-ի։ Երեկվանից մի քանի ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի մեջ, իսկ քաղաքացիներն էլ մի քանի կիլոմետր ոտքով են հասել տուն։ Գյուղացիները պատրաստվում են բաց նամակով դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին, որպեսզի կառավարությունը, իրենց լեզվով ասած, «մի մուշտի տա» այդ պատասխանատու չինովնիկներին, ովքեր «գյուղացու մատից փուշ հանելու փոխարեն կաբինետներում նստած իրենց թափաններն են լցնում»։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/03/1057813/]հայտնել [/url]էինք, որ արտակարգ իրավիճակը շարունակվում էր Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում։ Անցյալ տարվա դեկտեմբերից 26-ից «շրջափակման» մեջ հայտնված գյուղը մինչև այժմ չի կարողանում դուրս գալ տեղական իշխանությունների անմարդկային վերաբերմունքի տակից։ Թե Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, թե, գյուղացիների խոսքով, տեղի «պորտաբույծ ու մինչև թափանը լցրած» գյուղապետը ոչինչ չէին անում, որպեսզի գյուղի կապը վերականգնվի արտաքին աշխարհի հետ։ Գյուղացիները նշված պաշտոնյաների ձեռքին ասես պատանդ լինեւն։ Միայն անբարեխիղճ պաշտոնյան նման կերպ կվարվեր մարդկանց հետ, ինչպես որ վարվում են նշված չինովնիկները։ Գյուղացիներն արդեն հույս չունեն, որ մարզպետն ու գյուղապետը իրենց «վերքին դարման կանեն» ու նրանց հույսն արդեն վարչապետ Կարեն Կարապետյանն է։ Նրանք ասում էին. «Էս ինչի՞ է նման. լրիվ բարձիթողի վիճակում է։ Տեղացած ձյունն ամբողջովին փակել է ճանապարհը, իսկ տեղական իշխանիկներն իրենց լրիվ դրել են յոթ գլխանի հրեշի տեղը։ Եթե հրեշը ջրի պռնկին էր նստած, ապա սրանք՝ մեր շնչներին։ Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ու ի՞նչ երեսով են նրանք գալու գյուղ ու մեզ համոզելու, որ մենք մասնակցենք ընտրութուններին ու ընտրենք իրենց։ Հարգելի վարչապետ, խնդրում ենք, որպեսզի մի հանձնաժողով ստեղծեք և գործուղեք գյուղ։ Մնացածն արդեն ձեզ պարզ կլինի։ Կաթնաղբյուրը Լոռու մարզի հազվագյուտ գյուղերից է, որ արտագաղթ չկա, իսկ եթե այսպես շարունակվի, տեղական իշխանիկների մեղքով էս գյուղն էլ կդատարկվի։ Մենք, լսելով ձեր բազմաթիվ ելույթները, հավատում ենք՝ միայն դուք կարող եք կարգի հրավիրել տեղական իշխանիկներին»։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր