211652_close_icon
views-count5810 դիտում article-date 12:43 24-02-2017

1 օրում ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել ՌԴ 23 քաղաքացի

Փետրվարի 23-ին առաջին անգամ ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ինչի կապակցությամբ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 23-ին, Հայաստանի Հանրապետություն ժամանեցին ներքին անձնագրերով Ռուսաստանի Դաշնության առաջին քաղաքացիները։ Որոշման ընդունման օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով 20 ՌԴ քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։ ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին»։

Նմանատիպ նյութեր