211652_close_icon
views-count3169 դիտում article-date 14:28 24-02-2017

Հասարակական սեկտոր-ՊԵԿ համագործակցության առանցքում` հարկատուների շահերի և իրավունքների պաշտպանությունն է

Կարևորելով հարկ վճարողների շահերն ու իրավունքները ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը` ՊԵԿ-ը հետևողական է վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ: Հասարակական սեկտորի ներգրավմամբ կառուցողական երկխոսության արդյունքում Կոմիտեն այս անգամ անդրադառնում է ՊԵԿ իրավաբանական վարչության կայացրած վարչական պատասխանատվության ենթարկելու և չկատարված պարտավորությունների գանձման վերաբերյալ վարչական վարույթներին: Երբեմն տնտեսվարողի պաշտոնատար անձինք չեն մասնակցում վարչական վարույթներին` չնայած մասնակցելու վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելուն` չներկայացնելով վարույթների վերաբերյալ առարկություններ կամ պատասխանատվությունը բացառող ապացույցներ: Արդյունքում վարչական մարմինը ստիպված է լինում վարչական ակտեր կայացնել վարույթներում առկա ապացույցների հիման վրա, սակայն տնտեսվարողի` համապատասխան ապացույցների ներկայացման դեպքում հնարավոր է բացառվել վարչական ակտի ընդունումը: Նման իրավիճակներից խուսափելու նպատակով` ՊԵԿ-ը վարչական վարույթներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ դրանցում նշված հասցեով, մասնակցել իրականացվող վարույթներին և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առարկություններ` վարչական մարմնին գործի օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալով: [b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր