211652_close_icon
views-count3057 դիտում article-date 16:51 24-02-2017

Թել-Ավիվը Human Rights Watch-ին չի թույլատրել աշխատել Իսրայելում

Իսրայելի ՆԳ նախարարությունը չի թույլատրել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը գործունեություն ծավալել Իսրայելում, հաղորդում է HRW-ը։ Համաձայն կազմակերպության տարածած հաղորդագրության՝ փետրվարի 20-ին Իսրայելից ուղարկված պատասխան նամակում ասվում է, որ ՆԳՆ-ն գտնում է, որ կազմակերպության հանրային գործունեությունը և նրա զեկույցներն աշխատում են՝ ի օգուտ պաղեստինյան քաղաքականության, ինչպես նաև այն փաստը, որ կազմակերպությունն «իրական չէ»։ HWR-ի գործադիր տնօրենի տեղակալ Են Լևայնը հայտարարել է, որ իսրայելական իշխանությունների այդ որոշումը և նման «պարզաբանումը» պետք է յուրաքանչյուրի մոտ զգոնություն առաջացնեն, քանի որ դրանով կասկածի տակ է առնվում ժողովրդավարական արժեքներին Իսրայելի մոտեցումը։

Նմանատիպ նյութեր