211652_close_icon
views-count17353 դիտում article-date 09:05 24-02-2017

Դուք մենակ չեք. մինչև վերջին փամփուշտն ու մինչև արյան վերջին կաթիլը կռված Աղասի Ասատրյանը երեկ կդառնար 21 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 23-ին լրացավ մինչև վերջին փամփուշտն ու մինչև արյան վերջին կաթիլն արիաբար կռված և գերակշիռ քանակ ունեցող թշնամու կողմից սպանված ու խոշտանգված, սահմանապահ, հետախույզ-դիպուկահար [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/12/103865/#]Աղասի Սարմենի Աստրյանի[/url] ծննդյան 21-րդ տարեդարձը: Այս առիթով Մասիս քաղաքի իրենց հայրական տանից դուրս բնակվող Աղասի Ասատրյանի մայրիկին և 2 քույրերին այցելեցին նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության ներկայացուցիչներն ու ՂՊՎ «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում Աղասի ասատրյանի ընտանիքի հետ մտերմացած ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանն ու ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Գևորգ Վարդանյանը: ՂՊՎ պատվիրակությունը ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից Ա. Ասատրյանի մայրիկին պարգևատրեց պատվոգրով, որից հետո ՂՊՎ պատվիրակությունը տեղեկացավ հանգամանքների բերումով այժմ իրենց քեռու տանը բնակություն հաստատած Աղասիի քույրերի և մոր կենցաղի և սոցիալական խնդիրների մասին, այնուհետև համապատասխան ատյաններին դիմելու միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ և ՊՆ աջակցությամբ իրականացվող «Դուք մենակ չեք» նախաձեռնության շրջանակներում ընտանիքի մորն ու աղջիկներին աջակցելու մասին պայմանավորվածություն ձեռք բերեց: ՂՊՎ պատվիրակությունն ու ներկաները այցելեցին նաև Մասիսի գերեզմանատուն և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Աղասի Ասատրյանի շիրիմի առջև: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր