211652_close_icon
views-count6609 դիտում article-date 19:14 23-02-2017

Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի հնարավոր չարաշահումների մասին. «Անպայման իրավապահները կիրազեկվեն». Aravot.am

Այս օրերին շատ է քննարկվում, որ հնարավոր է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի՝ չարաշահումների հետ կապված: Այսօր լրագրողները գործող նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեցին՝ Դուք ստանձնել եք նրա պաշտոնը, ծանոթ եք նաեւ նախկին գործընթացին, փաստաթղթաշրջանառությանը, արդյո՞ք կան հնարավոր չարաշահումների դեպքեր, դուք նման բանի ականատես եղե՞լ եք ու հնարավոր համարո՞ւմ եք: Նախարարը պատասխանեց. «Ես համարում եմ, որ ցանկացած գործունեության մեջ կան ռիսկեր: Այնտեղ, որտեղ կան մեծ գործառույթներ, բյուջետային հատկացումների մեծ հատվածներ, կան ավելի մեծ ռիսկեր: Բայց ես չեմ կարծում, որ ես կարող եմ այս պահին մեկնաբանել կամ ասել, թե արդյոք կա քրեական որեւէ գործի հիմք: Մենք լուծելով խնդիրները՝ հերթով քայլ առ քայլ փորձում ենք արդյունավետ օգտագործել հանրային միջոցները: Կարծում եմ, դուք շատ լավ հասկանում եք, որ եթե ես տեսնեմ այն խախտումը, որը քրեականորեն հետապնդվող է, անպայման համապատասխան իրավապահ մարմինները դրա մասին կիրազեկվեն»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/02/23/858815/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր