211652_close_icon
views-count2710 դիտում article-date 19:17 23-02-2017

Տարեկան կտրվածքով առնվազն 20% արտահանման աճ կարձանագրենք. Սուրեն Կարայան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մեկնաբանեց Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական նախնական ցուցանիշներին: Նախարարը դրանք շատ ոգևորիչ գնահատեց, նշելով, որ նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրել ենք 35 տոկոս արտահանման աճ, կա արդյունաբերության 12 տոկոս աճ։ Ըստ նախարարի՝ այս թվերը, բնականաբար, ՀՆԱ-ի աճի վրա դրական ազդեցություն կունենան: «Թեև տարին նոր է սկսել, բայց տարեվերջին ակնկալում ենք 6 տոկոս արդյունաբերության աճ։ Տարեկան կտրվածքով առնվազն 20 տոկոս արտահանման աճ կարձանագրենք», - ասաց Սուրեն Կարայանը։ Անդրադառնալով տնտեսական աճին, նախարարն ասաց, թե վաղ է կանխատեսումներ անելը, բայց գտնում է, որ պետական բյուջեի հիմքում դրված 3.2 տոկոս աճը կապահովվի:

Նմանատիպ նյութեր