211652_close_icon
views-count2319 դիտում article-date 18:54 23-02-2017

Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 6 փողոց

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում փոխարինվել է փողոցների ու բակերի 622 վնասված լուսատու:  Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 6 փողոց:  Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր