211652_close_icon
views-count10001 դիտում article-date 15:25 23-02-2017

Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Մայքլ Քարիկը բաց կթողնեն Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը` «Սաութհեմփթոնի» հետ: Երկու ֆուտբոլիստն էլ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում` «Սենթ-Էթյենի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/22/1059627/]խաղում[/url] (1:0) վնասվածք են ստացել: «Կարծում եմ, նրանք եզրափակիչում չեն խաղա: Բայց սա ես ասում եմ` հենվելով իմ փորձի և զգացողությունների վրա, այլ ոչ թե` բժիշկների որոշման կամ բուժհետազոտության արդյունքների», ասել է Մոուրինյոն: Անգլիական Լիգայի գավաթի եզրափակիչ խաղը կկայանա փետրվարի 26-ին:

Նմանատիպ նյութեր