211652_close_icon
views-count3199 դիտում article-date 16:50 23-02-2017

Բազմազավակ ընտանիքի փոքրիկը բուժման կարիք ունի, սակայն հարազատները չեն կարող հոգալ ծախսերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անդրանիկ Խոսրովի Թադևոսյանը ծնվել է 2010 թվականին Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում: Փոքրիկն արդեն կդառնա 7 տարեկան, սակայն չի քայլում, չի խոսում, մտավորը չի համապատասխանում տարիքին, ունենում է ցնցումներ՝ գիտակցության կորստով: Ներկա հիվանդությունը նկատվել է 1,5-2 տարեկանում: Բժիշկները հետազոտությունների արդյունքում չեն կարողացել ախտորոշել նրա հիվանդության բուն պատճառները, և փոքրիկը համապատասխան բուժում չի ստացել: Ընտանիքը սոցիալապես անապահով է, փոքրիկն էլ ընտանիքի չորրորդ զավակն է, չունենալով պայմաններ չեն կարողացել փոքրիկին տանել համապատասխան վերականգնողական բուժումների: Արագածոտնի մարզի վերականգնողական Կոշի կենտրոնում բուժում ստանալու համար նրանք չունեն հնարավորւթյուն վճարումներ կատարելու և երեխային տեղափոխելու համար, այդիսկ պատճառով դիմում են հայրենակիցների աջակցությանը: Արդշինբանկում Անդրանիկի մայրիկի՝ Արևիկ Վարազդատի Գրիգորյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝ 2476002417040000 ՀՀ դրամ 2476002417040030 ԱՄՆ դոլար 2476002417040010 ԵՎՐՈ 2476002417040020 ՌԴ ռուբլի SWIFT:ASHBAM22 Ծնողների հեռախոսահամարներն են ՝ +37498 846 785, +37498 846 786:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր