211652_close_icon
views-count82590 դիտում article-date 14:41 23-02-2017

Ավտովթար Շիրակի մարզում. «ճակատ-ճակատի» բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. 30-ամյա վարորդը հիվանդանոցում մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածում՝Երազգավորս գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի բնակիչ, 30-ամյա Լևոն Բաղդասարյանի վարած ВАЗ 21010 մակնիշի 35 FD 228 համարանիշի և Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչ, 57-ամյա Մուրադ Արզումանյանի վարած Mercedes մակնիշի 34 RZ 747 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքվ ВАЗ 21010-ի վարորդ Լ. Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ախուրյանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբն ու փորձաքրեագետները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Արմեն Միքայելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր