211652_close_icon
views-count2303 դիտում article-date 16:12 23-02-2017

Իրաքցի զինվորականներն ամբողջովին ազատագրել են Մոսուլի օդանավակայանը. աղբյուր

Իրաքի անվտանգության արագ արձագանքման ուժերը, դաշնային ոստիկանությունը ԱՄՆ-ի աջակցությամբ ամբողջովին ազատագրել են Մոսուլի օդանավակայանը։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է իրաքյան անվտանգության ուժերի աղբյուրը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նշված ուժերը մեծ գրոհ են սկսել օդանավակայանի, ինչպես նաև ռազմական Ալ-Գազլյանի ճամբարի վրա՝ դրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից ազատագրելու նպատակով։ Ավելի ուշ Ассошиэйтед Пресс գործակալությունը հայտնել էր, որ իրաքցի զինվորականներին հաջողվել է մտնել օդանավակայանի տարածք և իրենց վերահսկողության տակ վերցնել թռիչքուղին։ Հիշեցնենք, որ Մոսուլի արևելյան հատվածն ազատագրված է ահաբեկիչներից։ Օպերացիան սկսվել էր 2016 թվականի հոկտեմբերին՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի օգնությամբ։ Արևմտյան հատվածը դեռևս մնում է ահաբեկիչների վերահսկողության ներքո։

Նմանատիպ նյութեր