211652_close_icon
views-count3347 դիտում article-date 15:33 23-02-2017

Մերձմոսկվայում տնային կալանքի տակ են առել ադրբեջանական համայնքի ղեկավարին

Մերձմոսկովյան շրջանում այս տարվա հունվարին քրեական գործ էր հարուցվել ադրբեջանական համայնքի ղեկավար Ղալիբ Աղաևի նկատմամբ՝ խարդախության հոդվածով, հաղորդում է Life.ru-ն։ Կայքը նշում է, որ օրերս Աղաևը կալանավորվել է և գտնվում է տնային կալանքի տակ։ Հայտնի է դարձել, որ 2015 թվականին Աղաևը՝ անօրինական կերպով ֆինանսական միջոցներ է յուրացրել։ Գումարի չափը կազմում է 600.000-ից ավելի ռուբլի։ Գումարը նա ՌԴ կրթության նախարարությունից ստացել էր որպես դրամաշնորհ՝ «Ռուսաստանը ադրբեջանցի և թուրք աշակերտների աչքերով» ծրագրի շրջանակներում։ Նշված գումարով Աղաևը պարտավորվում էր ադրբեջանցի և թուրք դպրոցականների այցը կազմակերպել Ռուսաստան, ինչը չի արել։

Նմանատիպ նյութեր