211652_close_icon
views-count2917 դիտում article-date 11:08 23-02-2017

Տիգրան Արզաքանցյանը պատգամավոր դառնալուց առաջ սովորել է ԲՈՒՀ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Տիգրան Արզաքանցյանը, պարզվում է՝ պատգամավոր դառնալուց առաջ որոշել է բարձրագույն կրթություն ստանալ, այդ իսկ պատճառով էլ նա բացակայել է երկրից, ինչը, ըստ ՕՎԻՐ-ի պետ Մնացական Բիչախչյանի խոսքերի՝ չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրա առաջադրման համար։ Բիչախչյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրված 51֊ամյա Տիգրան Արզաքանցյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետի փեսա, ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը կեղծիքով չեն գրանցվել։ Նրանց տրված տեղեկանքը օրինական է, որի համար ինքը պատասխանատվություն է կրում։ Բիչախչյանը նաև մանրամասնել է, որ Տիգրան Արզաքանցյանը դիմել է իրենց, իրենք մերժել են, որից հետո Արզաքանցյանը դիմել է դատարան, նույնպես մերժում է ստացել, այնուհետև ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ, որ այդ ժամանակահատվածում սովորել է ԲՈւՀ-ում, իսկ ԸՕ-ն տալիս է նման հնարավորություն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր