211652_close_icon
views-count2298 դիտում article-date 12:31 23-02-2017

Նավթի համաշխարհային գները բարձրացել են

Նավթի միջազգային շուկայում գնային աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի ապրիլ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0.43 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 56,33 ԱՄն դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի մարտ ամսվա մատակարարումների արժեքը բարձրացել է 0,91 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 54.08 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր