211652_close_icon
views-count7146 դիտում article-date 10:46 23-02-2017

Արմեն Ռուստամյանը վթարի է ենթարկվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում, իր ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Դեպքը տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում. իրար են բախվել երեք մեքենա, այդ թվում՝ պատգամավորի վարած 032օօ01 պետհամարանիշի «Տոյոտան»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վթարը շատ թեթև է եղել, և, բարեբախտաբար, չկան վիրավորներ: Մեկնաբանությունների համար զանգահարեցինք Ռուստամյանին, սակայն հեռախոսն անհասանելի էր, իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որևէ տեղեկություն չուներ կատարվածից, ավելին՝ Ռուստամյանը չէր պատասխանել նաև նրա զանգերին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: [/b]

Նմանատիպ նյութեր