211652_close_icon
views-count4239 դիտում article-date 13:49 23-02-2017

Օրական 800 գրամ մրգի և բանջարեղենի օգտագործումը մարդու կյանքը երկարաձգում է. գիտնականներ

Օրական 10 մասնաբաժին միրգ և բանջարեղեն օգտագործելու դեպքում մարդը խթանում է իր կյանքի տևողությունը. Նման կարծիք են հայտնում գիտնականները, հայտնում է BBC-ն։ Լոնդոնի Կայսերական քոլեջի բժիշկները կատարած ուսումնասիրությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ նման սննդակարգը կարող է տարեկան 7.8 մլն մարդու վաղաժամ մահը կանխել։ 1 մասնաբաժինը կազմում է 80 գրամ։ Մոտավորապես նույնքան է կշռում 1 բանանը, 1 տանձը, 3 թեյի գդալ դառը սիսեռը։ Նույնիսկ ոչ մեծ չափաբաժիններով մրգերն ու բանջարեղենը օգտակար են առողջությանը։ Ըստ գիտնականների՝ օրական 200 գր միրգ և բանջարեղեն օգտագործելը նվազեցնում է՝ -սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը /28%/ -քաղցկեղի զարգացման վտանգը /13%/ -վաղաժամ մահանալու վտանգը /31%/։ Մի քանի տարի շարունակ ուսումնասիրվել է մոտ 22 մլն մարդ։ Արդյունքները հրապարակվել են հեղինակավոր International Journal of Epidemiology-ում։ Խորհուրդ է տրվում ուտել սպանախ, կանաչ պղպեղ, խնձոր, ցիտրուսային մրգեր, տանձ։

Նմանատիպ նյութեր