211652_close_icon
views-count5302 դիտում article-date 11:13 23-02-2017

Թրամփը չեղարկել է հանրային դպրոցներում տրանսսեքսուալների կողմից զուգարանն ընտրելու մասին նախկին որոշումը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից դպրոցների զուգարաններ այցելելու մասին որոշումը, համաձայն որի՝ տրանսսեքսուալներն իրենք էին որոշում, թե որ սեռին պատկանող զուգարանից պետք է օգտվեն, հաղորդում է BBC-ն։ Օբաման որոշումը կայացրել էր 2016 թվականի մայիս ամսին։ Նախօրեին երկրի Արդարադատության ու կրթության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ որոշում է կայացվել՝ չեղարկել նախկին որոշումը։ Սպիտան Տան մամուլի քարտուղար Շոն Փենսը հայտարարել է, որ նախագահ Թրամփի խոսքով՝ հարցով պետք է զբաղվի դաշնային կառավարությունը և այն վերանայման ներկայացնի նահանգային իշխանություններին։

Նմանատիպ նյութեր