211652_close_icon
views-count3082 դիտում article-date 21:12 23-02-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում փետրվարի 23-ին

1685 թ. – ծնվել է Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, գերմանացի մեծ երգահան, երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում (մահ. 1759 թ.): 1878 թ. – ծնվել է Կազիմիր Մալևիչը, ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր (մահ. 1935 թ.): 1893 թ. – Ռուդոլֆ Դիզելը իր ստեղծած շարժիչի համար արտոնագիր ստացավ: 1944 թ. – ծնվել է Օլեգ Յանկովսկին, ռուս ճանաչված դերասան (մահ. 2009 թ.): 1945 թ. – Ջո Ռոզենտալը նկարեց հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչվող լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը: 1947 թ. – ստեղծվեց ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը: 1987 թ. – մահացել է Վազգեն Օվյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս (ծն. 1932 թ.):

Նմանատիպ նյութեր